211652_close_icon
views-count3219 դիտում article-date 11:21 08-04-2022

Մոլդովան արգելել է գեորգիևյան ժապավենը, Z և V խորհրդանիշները

Մոլդովան արգելել է գեորգիևյան ժապավենը, ինչպես նաև Z և V խորհրդանիշները, որոնք ռուսական զորքերն օգտագործում են Ուկրաինայում սկսած հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Ինչպես գրում է  NewsMaker-ը, օրենսդրության փոփոխությունները հավանության են արժանացել երկրի խորհրդարանի կողմից։

Պատգամավորները կողմ են քվեարկել նաև իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ արգելված խորհրդանիշներ արտադրող, ցուցադրող կամ տարածող ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն։

Ֆիզիկական անձանց սպառնում է մինչև 9000 լեյ (490 դոլար) տուգանք կամ մինչև 60 ժամ հասարակական աշխատանք, իսկ իրավաբանական անձանց՝ 18 000 լեյ (980 դոլար):

Նմանատիպ նյութեր