Ուկրաինայում արգելվել են Գեորգիևյան ժապավենները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով այսուհետ կարգելվի երկրում Գեորգիևյան ժապավենների պատրաստումը, նրա քարոզչությունը և օգտագործումը։
Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Պորոշենկոյի պաշտոնական կայքին։
Այս տարվա մայիսի կեսին Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքը վարչական պատասխանատվության կենթարկի նշված ժապավենը կրողին, եթե նա այն օգտագործի հանրային վայրում։
Տուգանքի չափ է սահմանվել 850-2500 գրիվենը։ Օրենքը կրկնակի խախտողին սպառնում է 2550-ից մինչև 5100 գրիվեն տուգանք կամ վարչական կալանք մինչև 15 օր։
Օրենքը, այդուհանդերձ, չի տարածվում Հայրենական պատերազմի վետերանների վրա։