211652_close_icon

Պարեկային ծառայության ստեղծումից հետո մայրաքաղաքում հաճախակի ականատես ենք լինում, թե ինչպես են պարեկները օգնության ձեռք մեկնում վարորդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count40337 դիտում article-date 21:08 07-04-2022
Երբ ստեղծվեց  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդը, պարեկները ուսուցանում էին նաև՝ ինչպես առաջին օգնությունը ցուցաբերել այն վարորդներին, որոնց ավտոմեքենան անսարքության պատճառով  խափանվել է:

Վերջին ամիսներին մայրաքաղաքում հաճախակի ականատես ենք լինում, թե ինչպես են պարեկները օգնության ձեռք մեկնում վարորդներին:

Երեկ՝ ապրիլի  6-ին, հերթական անգամ  Նոր Նորք վարչական շրջանում՝ Դավիթ Մալյան փողոցում, պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի  2-րդ վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանն ու Տիգրան Մանուկյանը ծառայություն կատարելիս նկատել են, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենան տեխնիկական խնդիրներ ունի:

Պարեկները վարորդի հետ կարողացան ճշտել, թե ինչն է եղել մեքենայի անսարքության պատճառը,  որից հետո վարորդը արդեն անցավ դրա վերացմանը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր