1735 դիտում
16:04 07-04-2022
Դատախազի գործունեությունը ավելի սթրեսային է դառնում․ դատախազները հավելում կստանան
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ:
Սույն իրավիճակում հավելումներ են սահմանվում ՀՀ գլխավոր դատախազի (աշխատավարձի 95 տոկոսի չափով), գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի (85%), գլխավոր դատախազի մյուս տեղակալների (95%) և ՀՀ գլխավոր դատախազության՝կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն, մեղադրանքի պաշտպանություն, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանություն իրականացնող վարչության դատախազների (100%) համար:
Միայն հավելումների ընդհանուր գումարը ամսական կտրվածքով կազմում է մոտ 10․527․830 ՀՀ դրամ։ Արդյունքում, Գլխավոր դատախազի,Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկով նախատեսված գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանության վարչության դատախազների (թվով 19) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 187․158․000 ՀՀ դրամ:
Այսպես, մյուս դատախազների համեմատ տարբերակված վարձատրության սահմանումն ունի օբյեկտիվ հիմք ու իրավաչափ նպատակ: Մասնավորապես, կոռուպցիոն գործերի հետ առնչվող դատախազները, բացի ընդհանուր մասնագիտական գործունեության առանձնահատկություններից, աշխատում են կոռուպցիոն դեպքերի հետ և կարող են հայտնվել արտաքին զգալի ճնշման տակ: Ընդ որում, արտաքին զգալի ճնշումը պայմանավորված է ոչ միայն գործի մասնակիցների զբաղեցրած դիրքով և պաշտոնով, դրանցից բխող ազդեցությամբ և իշխանական լիազորություններով, այլև կոռուպցիոն գործերով հանրային բարձր հետաքրքրվածությամբ և համապատասխանաբար դատախազի դիրքորոշման վրա՝ հանրային կարծիքից բխող ճնշումների առկայությամբ, որը հաճախ ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով դատախազի անձի և բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ սուբյեկտիվ, անհիմն և կոշտ որակումներով:
Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիոն գործերով դատախազի պաշտոնից բխող ռիսկերը շատ ավելի բարձր են, եթե հաշվի առնենք դատախազի ևս մեկ բացառիկ լիազորություն՝ մեղադրանքից հրաժարվելու լիազորությունը, որի դեպքում, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ: Այսպիսով, դատախազի կարգավիճակից բխող լիազորություններով պայմանավորված, վերջինիս պաշտոնը առավել թիրախավորված է լինելու կոռուպցիոն գործերի քննության ընթացքում ապօրինի միջամտության, բազմազան ճնշումների տեսանկյունից: Այս պայմաններում դատախազի գործունեությունը ավելի սթրեսային է դառնում՝ պահանջելով վերջինից՝ կողմի և հանրության հնարավոր ճնշումներին դիմակայելու ունակություն:

Նմանատիպ նյութեր
1315 դիտում
09:19 27-09-2023
Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան․ «Ժողովուրդ»
1357 դիտում
08:42 10-06-2014
Հալաբյանում գտնված արջը դեռևս գտնվում է սթրեսային վիճակում․ Հրապարակ
Այս բաժնից
676 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
565 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
772 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am