211652_close_icon
views-count1288 դիտում article-date 08:42 10-06-2014

Հալաբյանում գտնված արջը դեռևս գտնվում է սթրեսային վիճակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հալաբյան փողոցում մայիսի 26-ին հայտնաբերված մոլորված արջը ներկա դրությամբ դեռ գտնվում է կենդանաբանական այգում: Ինչպես այգու մամուլի բաժնից Կարինե Մուրադյանը տեղեկացրեց, ոչ մեկին թույլ չեն տալիս արջին մոտենալ: «Միայն արջին խնամող անձնավորությունն իրավունք ունի նրա մոտ գտնվելու, քանի որ արջը դեռևս սթրեսային վիճակում է գտնվում»,-ասաց Մուրադյանը՝ նշելով, որ տեղի ունեցած դեպքից հետո արջի նյարդերը լարված են: Մուրադյանը տեղեկացրեց, որ լարվածությունն առաջացել է այն բանից, երբ դեպքի օրը քաղաքացիները տեսախցիկներով նկարել են: «Տեսախցիկների ճառագայթները, մարդկանց ագրեսիվ տրամադրվածությունը 1.5 տարեկան արջի մոտ իր հետքը թողել է, միայն կենդանու առողջական վիճակից ելնելով նրան այցելելը, առավել ևս նկարահանելը, արգելված է»,-ասաց Մուրադյանը»։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր