160736 դիտում
21:30 06-04-2022
Մարտունիում տարադրամի փոխանակմամբ զբաղվող տղամարդը սպանվել է դանակի 17 հարվածից. մարզի ոստիկանների ու քննիչների պրոֆեսիոնալիզմի արդյունքում կատարողը թաքստոցից ներկայացրեց դանակն ու սպանվածի արյունոտ հագուստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ ապրիլի 5-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություն չկա, որ, եթե ոստիկանությունն ու քննչական ապարատը համատեղ աշխատում են օպերատիվ ու պրոֆեսիոնալ ձևի, ապա հանցագործությունը, այդ թվում՝ առանձնակի դաժան սպանությունը, ժամերի ընթացքում բացահայտվում է:
Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև մարզի դատախազությունը ապացուցեցին, որ պակաս պրոֆեսիոնալներ չեն աշխարհում հայտնի շատ խուզարկուներից: Դրա վառ ապացույցը նաև հանցագործության գործիք և իրեղեն ապացույցների հայտնաբերումն էր: Դրա մեջ նաև հսկայածավալ աշխատանքներ կատարեցին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները, քրեական հետախուզության օպերլիազորներն ու համայնքային ոստիկաննները:
Երեկ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Մանուկյանի, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերվել է Մարտունիում առանձնակի դաժանությամբ սպանված, տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվող տղամարդու հագուստներն ու հանցագործության գործիք դանակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ փաստերի ճնշման տակ սպանություն կատարող, Գեղարքունիքի մարզի բնակիչ Հակոբ Ա.-ն ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իր տան զուգարանի հարևանությամբ թաքցված դանակի տեղը, որը ընթերականների ներկայությամբ քննիչները արձանագրել են:
Դրանից հետո նա մատնացույց է արել Գեղարքունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող, ժողովրդին հայտնի Վարդենյանց (Սելիմի լեռնանցքը), որտեղից էլ հայտնաբերվել է նրա կողմից թաքցված սպանվածի հագուստները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկական կենտրոնից այսօր՝ ապրիլի 6-ին, իրավապահներին տեղեկացրել են, որ սպանվածի մարմնի վրա եղել է դանակի 17 հարված:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 5-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում տաք հետքերով բացահայտել էին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։
Ապրիլի 4-ին ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Մարտունի քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա․-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տանից և տուն չի վերադարձել, ունեն կասկածներ, որ նրա հետ, հնարավոր է՝ ինչ-որ բան պատահած լինի։ Նույն պահին մարզի ոստիկանապետ Ա․ Մկրտչյանի կարգադրությամբ՝ ստեղծվում են 3-4 հետախուզական խմբեր, որոնցում ներգրավվում են Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները։ Վերջիններս սկսում են ողջ գիշեր որոնողական աշխատանքներ Կամո Ա-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ճշտելու ուղղությամբ։ Իսկ մեկ այլ խումբ էլ՝ մարզի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալի և Մարտունու ոստիկանապետի գլխավորությամբ մեկ այլ վարկածի ուղղությամբ են աշխատում։
Ի վերջո՝ ժամեր անց ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Կամո Ա․-ն հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հակոբ Ա-ի հետ։ Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են Հակոբ Ա․-ին, ով հրավիրվում է ոստիկանության Մարտունու բաժին։ Ոստիկաններին են միանում արդեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Մանուկյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սահմռկեցուցիչ սպանությունը բացահայտվել էր ոստիկանինների ճիշտ և գրագետ ու օպերատիվ աշխատանքների արդյունքում։ Երբ կասկածյալ Հակոբ Ա․-ն արդեն ոստիկանությունում էր, իսկ նրա կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենան ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածքում, ոստիկաններն արդեն 100 տոկոսով համոզված լինելով, որ սպանության հիմնական կասկածյալը նա է, մի քանի փաստի առջև են կանգնեցնում նրան (նախաքննությոն շահերից ելնելով, չենք հրապարակում), որից հետո նա արդեն լուսաբացին, փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանում է կատարվածը, այլ նաև ոստիկաններին ու քննիչներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ դանակի մոտ 8 հարվածով սպանել է իր զոհին։
Արդեն տեղում դատաբժիշկը զննելով դին, հայտնել էր, որ մարմնի վրա առկա են մոտ 8 սուր կտրող-ծակող դանակի հետքեր։
Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները և քննչական խումբը, որը ստեղծվել է մարզային քննչական վարչության պետ Ա․ Բաղադասարյանի հրամանով։
Դեպքի վայրի հարևանությամբ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Կամոյին, ով Մարտունիում զբաղվում էր տարադրամի շրջիկ փոխանակմամբ, երեկվանից ման էինք գալիս։ Ոչ միայն մենք, այլև մարզի ու Մարտունու 50-ից ավելի ոստիկաններ։ Ճիշտն ասած՝ Կամոյին փնտրելու համար ոչ միայն Մարտունի քաղաքում, այլև հարակից գյուղերում ու անտառներում ենք ման եկել։ Դե, քանի որ ինքը շրջիկ էր գործ անում, մտածեցինք՝ ուրիշ մարզեր կամ Երևան գնացած կլինի։
Բայց ինչ-որ կասկած կար մեզ մոտ, որ հաստատ սպանել են, քանի որ նրա մոտ 1 միլիոնից ավելի գումար է եղել։ Անկեղծ ասած՝ չէինք էլ հավատում, որ տաք հետքերով՝ ոստիկանները այս դաժան սպանությունը կբացահայտեին։ Իմացանք, որ էդ տականքին բռնել են։ Ու փաստերն այնքան զորեղ են եղել, որ դրանց ճնշման տակ խոստովանել է։ Լսել ենք նաև, որ սպանությունը կատարել է Մարտունու հիվանդանոցին հարակից տարածքում՝ իր Օպելի մեջ ու տարել, դիակը նետել է հիվանդանոցից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ հանրային լողափի հարակից անտառում։
Մարդն ինչ աստիճանի ճիվաղ լինի, որ սպանելուց հետո զոհին ամբողջովին մերկացնի ու հագուստները թաքցնի։ Հալալ ա մլիցեքին՝ շորերն էլ գտել։ Դաժե գտել են, թե էդ վիժվածքը սպանելուց հետո հափշտակած փողերն ինչ է արել։ Իր պարտքերն է տվել։ Էդ մարդկանց էլ մլիցեքը քննչների հետ հայտնաբերել են։ Հիմա, որ մենք դրա նկատմամբ Լինչի դատաստան տենանք՝ մեզ կմեղադրեն։ Բայց չենք գնում այդ քայլին, քանի որ տեսանք, թե մլիցեքը ոնց ժամերի ընթացքում բռնեցին դրան։ Ու վստահ ենք, որ օրենքի ողջ խստությամբ դատապարտվելու է։ Ընդհուպ կուզենք՝ ազատազրկվի ցմահ»։
Տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվող 55–ամյա տղամարդու առանձնակի դաժանությամբ սպանության մեջ կասկածվող, ձերբակալված Հակոբ Ա.-ն է
Թաքստոցից ներկայացված հանցագործության գործիք դանակն է
Թաքստոցից ներկայացված սպանվածի հագուստներն են
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 230+
230+