211652_close_icon
views-count69454 դիտում article-date 18:20 06-04-2022

Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի ռեստորաններից մեկում. կասկածյալ եղբայրներից մեկը հայտնել է, որ ինքը պետական պաշտոնյա է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3- ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 56-ամյա Հարություն Կազարյանից, ով հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 59 հասցեում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հաճախորդները հարձակվել են աշխատակիցների վրա:

Ահազանգով ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ  «Ջանո» ռեստորանում, ապա ռեստորանի դիմաց հաճախորդներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Արթուր Ֆեդոսևը և նրա եղբայրը՝ ՌԴ քաղաքացի, 46-ամյա Էդիկ ֆեդոսևը և նրանց ընկերը, ում տվյալները ճշտվում են, վիճաբանել են նույն ռեստորանի խոհարարի օգնական, 25-ամյա Գասպար Քէօրօղլյանի  և ռեստորանի սեփականատեր  Հ. Կազարյանի հետ, որի ժամանակ Է. և Ա. Ֆեդոսևներն ու նրանց ընկերը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել խոհարարին ու ռեստորանի սեփականատիրոջը, պատճառելով  մարմնական վնասվածքներ:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ ապրիլի 4-ին Է. և Ա Ֆեդոսևները ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն հրաժարվել են բացատրություն տալուց, որից հետո բաց են թողնվել:

Էրեբունու ոստիկանները պարզում են 3-րդ անձի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ֆեդոսևը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը պաշտոնյա է, աշխատում է պետական կառույցներից մեկում՝ որպես վարչության պետ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր