slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ-ում մահվան դեպքերի կտրուկ աճ է գրանցվել․ շնչուղիների հիվանդություններից մահերն աճել են 41%-ով. Մուրադյան
211652_close_icon

ՀՀ-ում մահվան դեպքերի կտրուկ աճ է գրանցվել․ շնչուղիների հիվանդություններից մահերն աճել են 41%-ով. Մուրադյան

views-count4783 դիտում article-date 16:59 06-04-2022
«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, որոնք վկայում են, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվել է մահվան 6030 դեպք, որը 11%-ով ավելին է 2021 և 21%-ով՝ 2020 թվականների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Թեև այս տարվա առաջին երկու ամիսներին ընթանում էր նոր կորոնավիրուսի Օմիկրոն տեսակով պայմանավորված համավարակի 5-րդ ալիքը, այուամենայնիվ ԿՈՎԻԴ-19 մահվան դեպքերի թիվը նվազել է 5.1%-ով, կազմելով 465: Հիվանդության 5-րդ ալիքի ավելի թեթև ընթացքի մասին է վկայում նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ COVID-19-ով հարուցված թոքաբորբերի թվի կտրուկ՝ 3.1 անգամ նվազումը, ինչպես նաև չճշտված հարուցիչով թոքաբորբերի 24%-ով ավելի ցածր ցուցանիշները:

Այսպիսով, մտահոգիչ է համեմատաբար ավելի բարենպաստ համաճարակաբանական իրավիճակում սոցիալական մեծ կարոևրություն ունեցող հիվանդություններից մահացության ցուցանիշների զգալի աճը, որի պատճառագիտական ուսումնասիրությունն անհրաժեշտ պայման է հանրային առողջության ծրագրերի արդունավետության ապահովման համար: Մասնավորապես, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերը ավելացել են 13.3%-ով, իսկ 2020 թվականի հունվար-փետրվարի նկատմամբ՝ 17%-ով: Շնչառական օրգանների հիվանդություններից մահերի աճը կազմել է 41% (2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 33%): Վերոնշյալ միտումները կարող են պայմանավորված լինել, ինչպես այսպես կոչված երկարատև կորոնավիրուսային հիվանդությամբ, որը հանդիպում է պացիենտների շուրջ 1/3 մոտ, այնպես էլ առողջապահության համակարգի և անհատների առողջության վրա COVID-19 համավարակի անուղղակի ազդեցությամբ:

Այս տարվա առաջին երկու ամիսներին շուրջ 3%-ով ավելացել են նաև մահերը նորագոյացություններից, ինչը կարող է փոխկապակցված լինել չարորակ նորագոյացությունների վաղ՝ I-II փուլում, հայտնաբերման ցուցանիշը զգալի անկման հետ:

Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշների նկատմամբ մշտադիտարկումը, արձանագրված միտումների պատճառների արագ բացահայտումը և արձագանքումը առանցքային նշանակություն ունեն մահացության կրճատման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր