211652_close_icon
views-count922 դիտում article-date 16:35 06-04-2022

Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ 15-ամյակին նվիրված նիստը հունիսին անցկացնելու առաջարկով

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին: Հայտնում են ԱԺ-ից։

ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին Երեւանում անցկացնելու առաջարկով:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:

Քննարկման առանցքում են եղել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր