slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին. Քննարկվել են համագործակցության հեռանկարները
211652_close_icon

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին. Քննարկվել են համագործակցության հեռանկարները

views-count1369 դիտում article-date 16:16 06-04-2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 6-ին հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հայտնում է ՊԵԿ-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ընդգծվել է, որ  հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքներին: Կողմերն ընդգծել են դրանց կարևորությունը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները և գոհունակություն հայտնել ծրագրի ընթացիկ աշխատանքներից:

Նշենք, որ  2018թ-ի մարտին Ֆրանսիական զարգացման գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքվել է 500,000 եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր՝ ի աջակցություն հարկային բարեփոխումներին: 2019 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության միջև կնքված պայմանագրով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին, որի նպատակն է օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը՝ 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր