211652_close_icon
views-count2675 դիտում article-date 15:17 06-04-2022

Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին․ Բլինքեն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղա Էնթոնի Բլինքենի երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ.

«ԱՄՆ պետքարտուղարություն
Մամուլի խոսնակի գրասենյակ
5 ապրիլի 2022թ․ 

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան հետ

Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․ 

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտեց Կրեմլի պատերազմական ոճրագործությունները և նշեց, որ Միացյալ Նահանգները և գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին և վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը։ Պետքարտուղարն ընդգծեց, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ։

Պետքարտուղարը խրախուսեց խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում ապրիլի 6-ին նախատեսվող՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին՝ երկկողմ ձևաչափում և աշխատելով նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։ 

Նմանատիպ նյութեր