211652_close_icon
views-count30306 դիտում article-date 12:03 06-08-2015

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. փրկարարները Փարաքար գյուղով անցնող ջրանցքից դուրս են բերել 41-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում Ժամը 17:40-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Փարաքար գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի հարակից ջրանցքում տղանարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` Վաղարշապատի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների կանչով ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Ա. Գասպարյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել 41-ամյա Մխիթար Պողոսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր