211652_close_icon
views-count3094 դիտում article-date 18:58 05-04-2022

Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է

News.am-ը գրում է. Ազատության հրապարակ է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով նաեւ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: 

«Եթե իրավիճակը մտահոգիչ չլիներ, հազարավոր մարդիկ այստեղ չէին լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով վաղը Բևրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, Սերժ Սարգսյանն ասաց. «Նայած՝ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, բայց ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրացող երկիր»:

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ նախորդ իշխանությունները եւս ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը հարյուրավոր անգամներ տրվել է. «Հրապարակն այն տեղը չի, որտեղ պետք է լրջորեն խոսենք այդ թեմայի մասին»:

Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել վաղվա հանդիպումից, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ես չեմ կարող ենթադրություններով զբաղվել: Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի: Օդում կախված են, իհարկե, այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր