1596 դիտում
16:44 05-04-2022
ՆԱՏՕ-ն հայտնել է առաջընթացի մասին արևելյան թևում նոր մարտական խմբերի պատրաստման գործում
ՆԱՏՕ-ն հայտարարել է առաջընթացի մասին արեւելյան թեւի ամրապնդման գործում. 4 նոր բազմազգ մարտական խմբեր Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Բուլղաիայում հասել են մարտական պատրաստության առաջին մակարդակին: Ապրիլի 5-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին։
Նրա տվյալներով՝ սկզբնապես ՆԱՏՕ-ն չի սկսել ծանուցել արեւելյան թեւում ստեղծվող մարտական խմբերի ստույգ կազմի եւ թվաքանակի մասին: Սակայն, մարտի 21-ի տեղեկատվության համաձայն, ինչպես գրում է DPA-ն, այն ժամանակ Սլովակիայում արդեն գտնվում էր 2․100 զինվոր Գերմանիայից, Նիդեռլանդներից, Չեխիայից և ԱՄՆ-ից:
Հունգարիայում տեղաբաշխվել էր 800 զինվոր Խորվաթիայից, Բուլղաիայում 900-ն ԱՄՆ-ից եւ Ռումինիայում 3․300-ը Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից եւ ԱՄՆ-ից: Նոր մարտական խմբերը նախատեսված են դիմադարձման եւ պաշտպանության ներուժի հետագա բարձրացման համար՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման ֆոնին:
Մինչեւ հիմա, ինչպես ընդգծում է գործակալությունը, ՆԱՏՕ-ն մշտական բազմազգ ստորաբաժանումներ ուներ սոսկ մերձբալթյան պետություններում՝ Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում, ինչպես նաեւ Լեհաստանում: Սովորաբար նման մարտական խմբերն ունենում են 1․000-ից մինչեւ 1․200 զինվորական, բայց վերջերս դրանց թվաքանակն զգալիորեն ավելացվել է Ուկրաինայի իրադարձությունների պատճառով։

Նմանատիպ նյութեր
823 դիտում
09:55 03-03-2023
ԱՄՆ-ը ձգտում է ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական թևում ձևավորել միասնական պաշտպանական համակարգ
2870 դիտում
16:33 10-01-2019
Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան
1545 դիտում
11:00 21-05-2014
«Ժառանգության» երիտասարդական թևում բուռն դժգոհություն է հասունանում․ Իրավունք
Այս բաժնից
556 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7783 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
739 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա