211652_close_icon
views-count2100 դիտում article-date 13:44 05-04-2022

Սերժ Սարգսյանը կմասնակցի ընդդիմության հրավիրած հանրահավաքին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին այսօր, ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի»,- ասաց Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր