2277 դիտում
11:08 05-08-2019
ՀՀ Վարչապետի՝ Ստեփանակերտում հրավիրած հանրահավաքին «Ազատ հայրենիքը» կմասնակցի ավելի քան 10.000 հոգով. Արայիկ Հարությունյան
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժը կմասնակցի ավելի քան 10.000 կուսակից և համակիր անդամներով:
Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը՝ մասնավորապես նշելով, որ, ամփոփելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համահայկական նշանակության հանրահավաքի կազմակերպմանն ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության աշխատանքները, հայտարարում է, որ Արցախի բոլոր համայնքներից, (առանց մայրաքաղաքի ակտիվի) կուսակցության անդամ և համակիր ավելի քան 10.000 քաղաքացիներ կմասնակցեն այս շատ կարևոր նախաձեռնությանը:
«Իսկ Ստեփանակերտի մեր համախոհները ժամը 18:30-ին դեպի հրապարակ կշարժվեն «Սպայի տան» հարակից տարածքից՝ իմ առաջնորդությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ կոչիս արձագանքելու համար և մեկ անգամ ևս հորդորում անմասն չմնալ այս պատմական իրադարձության՝ հավուր պատշաճի կայացման գործում մեր լուման ներդնելուց:
Կեցցե՛ն Արցախի և Հայաստանի Հանրապետությունները:
Կեցցե՛ Հայրենիք-Սփյուռք անխախտ միասնությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը, որ Ազատ Հայրենիքում արդեն իսկ կերտում է իր արժանապատիվ ապագան»,- նշել է Ա. Հարությունյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետի՝ Ստեփանակերտում հանարահավաք անցկացնելու մասին կոչին Արցախի քաղաքական ուժերի ղեկավարներից արձագանքել էր միայն Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք նաև, որ անցած տարվա օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախից կրկին արձագանքել էր միայն «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որի նախաձեռնությամբ ավելի քան 1000 մարդ էր Արցախից մեկնել Երևան:
Նմանատիպ նյութեր
2151 դիտում
13:44 05-04-2022
Սերժ Սարգսյանը կմասնակցի ընդդիմության հրավիրած հանրահավաքին
Այս բաժնից
766 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4219 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1234 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար