211652_close_icon
views-count1666 դիտում article-date 16:26 04-04-2022

Մեր խաղաղությունը փխրուն է. Արման Սարգսյանն Արցախում իրավիճակը կայուն լարված է գնահատում

Վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված որոշակի լարվածության միտում է նկատվում և դա մտահոգության տեղիք տալիս է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Յուրաքանչյուր պահի հնարավոր է էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված չի բացառվում, որ որևէ մեկը, որևէ պետություն փորձի ապակայունացնել իրավիճակը»,- ասաց Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր