211652_close_icon
views-count113274 դիտում article-date 23:19 02-04-2022

Երևանի քննչականի պետը, Կենտրոնի ոստիկանապետն ու քրեականի պետը երկար բանակցությունների արդյունքում կարողացան համոզել տղամարդուն, ով սպառնում էր «Հաղթանակ» կամրջից ցած նետվել, չդիմել այդ ծայրահեղ քայլին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վահե Մամիկոնյանի կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին, որն անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը, և սպառնում էր ցած նետվել, համաձայնվեց չգնալ այդ քայլին ու այս պահին անվտանգ վայրում է:
 
Նրա հետ բանակցություններ էին վարում Մ. Վարդանյանն ու Ա. Պապյանը, որից հետո նրա հետ հեռախոսազրույց ունեցավ Վ. Մամիկոնյանը ու նա չդիմեց ծայրահեղ միջոցի:
 
Տղամարդը Մ. Վարդանյանի և Ա. Պապյանի ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա:
 
Միջին տարիքի տղամարդը անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
 
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար-հոգեբանը:
 
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, նա հայտնել էր, որ ինքը Շիրակի մարզի բնակիչ է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր