211652_close_icon
views-count1718 դիտում article-date 15:44 02-04-2022

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում: Այս մասին «Ամբռոզետի» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին: Հաղորդում է tass.ru-ն։

Նրա խոսքով՝ նոր սահմանափակումները չեն ազդի էներգետիկ ոլորտի վրա։

Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում այդ պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։

Ապրիլի 1-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պետք է պատժամիջոցների նոր փաթեթ մտցվի, որի բովանդակությունը կվորոշվի մոտ օրերս։

Նմանատիպ նյութեր