211652_close_icon
views-count2326 դիտում article-date 13:11 02-04-2022

Ռուսաստանի բնակիչներին հավաստի լուրեր հաղորդելու միջոցները․ «Ամերիկայի ձայն»

Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի կառավարությունը մեծացրել է իր վերահսկողությունը քաղաքացիներին հասնող լուրերի նկատմամբ: Այն արգելափակել է երկրում սոցիալական մեդիայի մեծ մասը և լռեցրել է անկախ լրատվամիջոցները պատերազմի մասին հաղորդումը քրեականացնող նոր օրենքի միջոցով: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Օգտագործելով միլիոնավոր ռուսաստանյան հեռախոսահամարների տվյալների հափշտակված բազան՝ Լեհաստանից գործող կիբերակտիվիստների խումբը հեշտ միջոց է ստեղծել պատերազմի մասին լուրերն անմիջապես Ռուսաստանի քաղաքացիներին ուղարկելու համար:

Ինչպես խմբի ղեկավարն է ասում. «Այս բոլոր մարդկանց շնորհիվ մենք կարողացել ենք ռուսներին ուղարկել ավելի քան 40 միլիոն տեքստային հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ, WhatsApp-ի հաղորդագրություններ»:

Խմբի ղեկավարը, որն իր համար կիրառում է «Յան Զումբախ» կեղծանունն՝ ի պատիվ պատերազմի լեհ հերոսի, ասում է, որ իր խումբը ոգեշնչվել է Սառը պատերազմի ժամանակ նմանատիպ ջանքերից: Նա հիշում է, թե ինչպես էր ինքն իր ծնողների հետ միասին ժամանակին լսում «Ազատ Եվրոպա, Ազատություն» ռադիոկայանը, քանի որ, դա, նրա խոսքերով, աշխարհի մասին լուրեր ստանալու համար ճշմարտության միակ աղբյուրն էր»:

Սան Ֆրանցիսկոյում ուսուցչուհի Քեթին, ով խնդրել է իր ազգանունը չհրապարակել, օգտագործել է կայքը, ռուսներին պատմելու համար մանկական հիվանդանոցը, ծննդատները և թատրոնի շենքը ռմբակոծելու մասին: Նա ներառում է տարբեր լրատվամիջոցների վերնագրեր և լուսանկարներ:

Անիս Ջերբին ավելի քան հարյուր հաղորդագրություն է ուղարկել: Նրա խոսքերով, ռուսները երբեմն չեն հավատում իրենց ուղարկած հաղորդագրությունների ճշմարտացիությանը եւ իրենց անվանում են «ստախոս»: «Ես հավատում եմ ռուս ժողովրդին, ու կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նրանք լիովին կըմբռնեն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- ասում է թունիսցի 19-ամյա տղան:

Կառավարության կողմից իրականացվող հսկողության պատճառով է նաեւ, որ մեծաթիվ ռուսներ վախենում են հայտնել իրենց անկեղծ զգացմունքները: Զումբախի խոսքերով, Ռուսաստանի կառավարությունն այժմ փորձում է խանգարել իրենց 1920.in կայքից ստացվող հաղորդագրությունները:

Ինչպես կայքի մասնակիցներն են ասում, «Սարսափելի բան է աշխարհի մասին հավաստի լուրեր չստանալու հանգամանքը, եւ հույս հայտնում, որ նաեւ նման միջոցներով դեպի Ռուսաստան կգնան իրականությունը ներկայացնող լուրեր, ու որ մի օր ռուսները կհավատան այդ լուրերին»:

Նմանատիպ նյութեր