20480 դիտում
06:16 14-09-2016
Նրա տեսակի առավելությունները նկատել է մեծ բանաստեղծ Համո Սահյանը. Ես մտնում եմ քաղաքականություն Սիսիանին նոր շունչ հաղորդելու համար
Հոկտեմբերի 2 – ին Սիսիանում կկայանա համայնքի ղեկավարի ընտրություն: Առաջադրված է 4 թեկնածու, բայց ակնհայտ է, որ հիմնական պայքարն ընթանում է գործող քաղաքապետի և հանրապետությունում մեծ ճանաչում ունեցող, վաստակաշատ հիդրոշինարար, Սիսիանը 3 անգամ մեծ հաջողությամբ ղեկավարած Լավրենտ Սարգսյանի կրտսեր որդու՝ Արթուր Սարգսյանի միջև:
Ու եթե գործող համայնքապետի և նրա գործունեության արդյունքների մասին հասարակությանը վաղուց ամեն ինչ հայտնի է, ապա երիտասարդ սերնդի նորովի մտածելակարպով օժտված այս թեկնածուն, որը հայտնի գերդաստանի ներկայացուցիչ է, կարողացել է առանձնանալ իր շրջապատում՝սեփական ձեռքբերումներով ու հաջողություններով: Դեռևս մանկության տարիներին նրա տեսակի առավելությունները նկատել է մեծ բանաստեղծ Համո Սահյանը՝ բնութագրելով Արթուրին որպես խելացի, հնարամիտ ու հեռանկարային :
- Պարոն Սարգսյան, ի՞նչ նպատակով եք առաջադրվել:
- Առաջադրվեցի քաղաքապետի պաշտոնում`կարևորելով իմ ծննդավայրի առջև ծառացած դժվարին խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը և Սիսիանի երիտասարդության ու բնակչության ծանրակշիռ մեծամասնության պահանջ-հորդորը: Ի դեպ, որի համար իմ դիմումին համաձայն, թողեցի ՀՀ ՊԵԿ ՆՀՎ Սյունիքի տարածաշրջանային բաժնի պետի պաշտոնը: Դժվար տրված որոշում էր, սակայն, ուրախ եմ, քանի որ խորապես համոզված եմ, որ, այո, եկել է մեր` նոր սերնդի, թարմ ու կրեատիվ մտքերի իրագործման ժամանակը, որոնք ծառայելու են հայրենիքիս զարգացմանը, մեր համաքաղաքացիների բարեկեցիկ ապրելակերպի ապահովմանը: Ակնհայտ է, որ նախկինում ընդունված ու մեզանում արմատացած մոտեցումներն արդեն սպառել են իրենց ամբողջ ներուժը: Ես մտնում եմ քաղաքականություն Սիսիանին նոր շունչ հաղորդելու համար, այստեղ ապրելու և արարելու նպատակով: Քաջատեղյակ լինելով քաղաքի բոլոր խնդիրներին, ունենալով սիսիանցիների վստահությունը՝ համոզված եմ, որ կարող եմ միավորել բոլոր կարող ուժերի հնարավորությունները, բարելավելու յուրաքանչյուր սիսիանցու կենցաղը, բացելով նոր էջ քաղաքի կյանքում:
- Որո՞նք են ներկայում Սիսիանի ամենախոցելի և բարեփոխում պահանջող ոլորտները:
- Նախ Սիսիանում պետք է առողջացնել բարոյահոգեբանական մթնոլորտը, հարկավոր է նպաստել օրենքների կատարմանը բոլոր մակարդակներում` ապահովելով ղեկավարների հասանելիությունը և նրանց գործունեության բացարձակ թափանցիկությունը: Պետք է բարձրացվեն աշխատավարձերը, նյութական նոր հոսքեր կազմակերպվեն` օգնելու զոհված, վիրավորված զինծառայողների ընտանիքներին: Հարկավոր է երիտասարդների համար ստեղծել բարենպաստ պայմաններ` նրանց ապագան ընդմիշտ կապելով Սիսիանի հետ: Ինչպես նաև հարկավոր է բոլոր նորագույն միջոցները գործադրել Սիսիանի զարգացման ծրագրերի իրականացման համար` ներդրումային նախաձեռնություներ, աշխատատեղերի ստեղծում, տուրիզմի զարգացում, մարզական և մշակութային կյանքի աշխուժացում և այլն: Ոչ պակաս կարևոր են նաև բնակչության սոցիալական, կոմունալ-կենցաղային խնդիրների արմատական լուծումը: Խնդիրները շատ են, ծրագրերը՝ կոնկրետ, իրականացման մեխանիզմները՝ հստակ մշակված: Ընտրվելու դեպքում կյանքի կկոչեմ նախընտրական ծրագրի բոլոր խոստումները և դեռ ավելին, քանի որ այս պահին արդեն ունեմ հանուն ընդհանուր հայրենանվեր գաղափարների և ինձ հետ համագործակցության պատրաստ, վստահելի ու ազդեցիկ գործընկերներ արտերկրում ու սրանք այլոց պես լոկ խոսքեր չեն:
<<Վստահել նրան, թե՞ չհավատալ այս թեկնածուի խոսքերին >> հարցով մոտեցանք համաքաղաքացիներին, քանի որ, որպես կանոն, փոքր բնակավայրերում բոլորը միմիյանց ճանաչում են: Պարզվեց, Արթուր Սարգսյանը ոչ միայն հայտնի ու հարգված ընտանիքից է, այլև իր անհատական գործունեությամբ, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է աչքի ընկնել բարեգործությամբ, ակտիվ սոցիալ-հասարակական նախաձեռնություններով և պրոֆեսիոնալ գործունեությամբ: Ի դեպ, այդ ամենի արդյունքում նա արժանացել է շնորհակալագրերի ու պատվոգրերի, ինչպես Մայր Աթոռից, այնպես էլ ՊԵԿ-ից, որտեղ էլ ունի 13 տարվա փայլուն աշխատանքային կենսագրություն` ունենալով իրավաբանա-տնտեսագիտական երկու բարձրագույն կրթություն: Նա ծառայել է Հայոց Բանակում, ամուսնացած է և ունի 3 զավակ: Ընտրել Արթուր Սարգսյանին Սիսիանի համայնքապետի պաշտոնում, թե ոչ, հուսով ենք՝ արդար ընտրություններում կվճռի սիսիանցին, սակայն արդեն ակնհայտ է, որ նրանք հպարտանում են իրենց հայրենակցի ձեռքբերումներո
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2337 դիտում
21:03 29-02-2016
«Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը» .Վահագն Դավթյան
1864 դիտում
21:00 02-03-2016
«Համո Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն». Լևոն Հախվերդյան
Այս բաժնից
48408 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը