8459 դիտում
09:27 02-04-2022
Սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեղմված բնական գազի գինն երեկվանից թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է: Երեկվա դրությամբ հայաստանյան որոշ գազալցակայաններում սեղմված բնական գազի մեկ լիտրը վաճառվել է 350-360 դրամով: Օրեր առաջ այն արժեցել է 320-330 դրամ:
Չի բացառվում, որ սրա հետեւանքով թանկանան նաև ուղևորափոխադրման սակագները: Ավելին, տաքսիների (այսօր տաքսիների մեծ մասը սեղմված բնական գազով է շահագործվում) վարորդների մի հատված, առիթից օգտվելով, թանկացրել են ուղևորափոխադրման վարձը: Տեղեկացնենք, որ ապրիլի 1-ից գազի սակագինը սովորական սպառողների համար բարձրացել է 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ:
Բացի այս, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2812 դիտում
10:49 16-07-2021
Վարորդները զայրացած են. բարձրացել է բնական և սեղմված գազի գինը. «Ժողովուրդ»
23451 դիտում
09:25 22-01-2022
Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը կարող է բարձրանալ ապրիլից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
547 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»