32871 դիտում
15:18 31-03-2022
Երևանում, Կասյան փողոցում, փողոցը չթույլատրելի հատվածով անցնելիս, Opel-ի կողմից վրաերթի է ենթարկվել ոստիկանության ծառայող Կասյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, մարտի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 67-ամյայ Ռաֆիկ Մելքոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Կասյան 7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 35-ամյա Գրիշա Կասյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ օպերատիվորեն ժամանած բժշիկների հերթապահ խմբի օգնությամբ տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սերգեյ Կարապետյանն ու Հովհաննես Հարությունյանը։
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ժ․ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթակվածը ոստիկանության ծառայող է։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+