211652_close_icon

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. մահացել է 2 մարդ

views-count1748 դիտում article-date 11:12 31-03-2022
Հայաստանում մարտի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422519-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում կատարվել է 2024 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2975223 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2243 պացիենտ, նվազել է 89-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 409987 անձ` վերջին մեկ օրում 108 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8613 է:

Նմանատիպ նյութեր