211652_close_icon
views-count45415 դիտում article-date 10:35 31-03-2022

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ ՃՈ հետաքննիչը պարզել է վթարի վայրն ու հայտնաբերել  կողաշրջված ավտոմեքենան, իսկ բաժնի պետի ծառայության գծով տեղակալն էլ օպերատիվ տվյալներով հայտնաբերել է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Միշա Խաչատրյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին օպերատիվ տեղեկությունները ստացել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ով նույն վաշտի տեսուչների հետ ժամանել է վթարի վայր և կատարել դեպքի վայրի տեղազննություն։

Մինչ ՃՈ հետաքննիչը գործողություններ էր կատարում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի  ծառայության գծով տեղակալ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ՝ օպերատիվ տեղեկություններով պարզել են, թե որտեղ է գտնվում վարորդը, ու նրան հայտնաբերել են վթարի վայրից բավականին հեռու դաշտում։

Վարորդ Մ․ Խաչատրյանը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է ոչ սթափ։ 

Փաստի առթիվ Ն․Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր