Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հերքել է Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զորքերն Ուկրաինա ուղարկելու մասին հրապարակումները։
Պատասխանելով ԱՊԱ-ի հարցին՝ դեսպանը մամուլի ասուլիսին ասել է, որ այս մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Խաղաղապահները Ղարաբաղում են եւ Ուկրաինա չեն ուղարկվել»,- ընդգծել է դիվանագետը։
ՌԴ դեսպանը հերքել է Արցախից ռուս զինվորների դուրս բերման և Ուկրաինա ուղարկելու մասին լուրերը
2022.03.30 14:12


