Մոսկվան հերքել է ԻՊ ահաբեկիչների կողմից ռուս զինվորականի գլխատման մասին լուրերը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, թե «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում գլխատել են ռուս զինվորականի։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Սիրիայում ռուսական ստորաբաժանումների բոլոր ծառայողները ողջ և առողջ են և շարունակում են կատարել իրենց մարտական խնդիրները ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, թե ԻՊ-ը Սիրիայում գլխատել է Եվգենի անունով ռուս հետախույզի և այդ մասին տեսանյութ հրապարակել։