1628 դիտում
10:19 30-03-2022
Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է․ Համբարձում Մաթևոսյան
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։ Հայտնում է Համբարձում Մաթևոսյանի գրասենյակը:
Շնորհակալություն հայտնելով բարեկամ երկրին միջոցառումը կազմակերպելու համար՝ Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ այս համաժողովը հնարավորություն կտա բացահայտելու մասնակից պետությունների ողջ ներուժն ու խելացի ներդրումներին միտված քաղաքականությունը։
«Բացի ընդհանուր տնտեսական բարեփոխումներից՝ Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը՝ առաջնահերթությունը տալով այն ոլորտներին, որոնք ստեղծում են ներդրումային լայն հնարավորություններ: Օրինակ՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տպավորիչ վերելքը խթան է հանդիսացել հեղափոխական արդյունաբերությունների համար՝ ներառյալ կենսատեխնոլոգիաները և ագրոտեխնոլոգիաները: Բարգավաճող ՏՏ ոլորտը դարձել է ոչ միայն կայուն աճի շարժիչ, այլ նաև օրինակելի մոդել՝ այլ երկրների համար»,- նշել է փոխվարչապետն ու առաջարկել օտարերկրյա ձեռնարկատերերին իրենց հաջորդ բիզնես նախաձեռնությունների համար դիտարկել նաև Հայաստանը։ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված կարևոր քայլերից է համարել նաև «Enterprise Armenia» գործակալության ստեղծումը, որն արժանացել է ներդրողների բարձր գնահատականին՝ իր արագ և փորձագիտական աջակցության համար:
Նշենք, որ «Ամենամյա ներդրումային համաժողով» միջոցառումը օտարերկրյա ներդրումների խթանման և ներգրավման աշխարհի առաջատար հարթակներից է։ Այն անցկացվում է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի բարձր հովանու ներքո:

Նմանատիպ նյութեր
1354 դիտում
13:36 18-03-2022
Հայաստանը բարելավել է իր դիրքերը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում․ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան
1435 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը