211652_close_icon
views-count2591 դիտում article-date 16:19 29-03-2022

Պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ չանել. Արցախի ՆԳՆ

Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ-ն:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով:

Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական բոլոր շրջանակներին՝ պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ կամ հայտարարություններ չանել:

Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները և ոչինչ չի կարող զրկել մեզ հայրենի հողում խաղաղ ապրելու ու արարելու մեր ձգտումներից ու ցանկությունից»:

Նմանատիպ նյութեր