1675 դիտում
14:00 29-03-2022
Քաղաքաշինական իրավախախտում կատարողը տուգանվել է 300 հազար դրամով
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնինը քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկել կառուցապատողին։ Երևան քաղաքի Չեխովի փողոց, 20 հասցեում գտնվող ավարտված շինարարական օբյեկտի՝ հասարակական նշանակության շինության առաջին և երկրորդ հարկերի բնակելի տան վերակառուցման, շահագործման ընդունող հանձնաժողովում թեկնածու ընգրկելու խնդրանքով դիմել էր ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին։ Տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը։
Նշված հասցեում Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում կազմվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն։ Ըստ այդմ՝ կառուցապատող Ա․ Զաքարյանը ՀՀ օրենսդրությամբ լիցենզավորման ենթակա համարվող շինարարական աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով։
Այսինքն՝ խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Իսկ առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ կառուցապատողի կողմից չի ապահովվել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, որով խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի 28․04․1998թ․ «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» թիվ 44 հրամանի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15714-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Այդպիսով, հիմք ընդունելով վարչական գործում եղած ապացույցները և հաստատված համարելով կառուցապատող Ա․ Զաքարյանի կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ա․Զաքարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Նմանատիպ նյութեր
5019 դիտում
09:29 02-06-2017
Քաղաքապետարանը 300 հազար դրամով բազկաթոռ է գնել, 292 հազար դրամով՝ առյուծի բրոնզե 4 արձանիկներ․ «Ժողովուրդ»
1024 դիտում
15:45 31-07-2024
Երևանի շինհրապարակներում օդի աղտոտվածության համար 534 իրավախախտում է արձանագրվել. կառուցապատողները տուգանվել են
2570 դիտում
21:26 16-07-2018
Վարչական իրավախախտում կատարողը նաև հետախուզվում էր քրեորեն պատժելի արարք՝ գողություն կատարելու համար
Այս բաժնից
1078 դիտում
20:45 28-11-2024
Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին
943 դիտում
20:27 28-11-2024
Արդարադատության նորանշանակ նախարարը գործուղվում է ԱՄՆ
946 դիտում
20:14 28-11-2024
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում