1081 դիտում
15:45 31-07-2024
Երևանի շինհրապարակներում օդի աղտոտվածության համար 534 իրավախախտում է արձանագրվել. կառուցապատողները տուգանվել են
2024թ. առաջին կիսամյակում Երևանի շինհրապարակներում օդի աղտոտվածության վերաբերյալ 534 վարչական իրավախախտումների արձանագրություն է կազմվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը։
Նրա խոսքով՝ նշված արձանագրությունների մեծ մասը կազմվել է փոշեկլանիչ ցանցերի բացակայության համար, որոշ դեպքերում բացակայել են օդի որակի մոնիտորինգի սարքերը:
«Այս պահին Երևանում կառուցվում է 248 բազմաբնակարան շենք, և գրեթե բոլոր կառուցապատողների նկատմամբ կազմվել են այդ իրավախախտումների արձանագրությունները։ Կառուցապատողները տուգանվել են 70.000-100.000 դրամի չափով։ Լինում են նաև նույն կառուցապատողի կողմից իրավախախտումների կրկնության դեպքեր, այդ դեպքում տուգանքների չափն ավելանում է»,– ասաց նա։
Մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն էլ հայտնեց, որ տարեսկզբից մինչև օրս օդի որակի մոնիտորինգի 60 սարք է տեղադրվել 30 կառուցապատողի մոտ՝ յուրաքանչյուր շինհրապարակում 2 հատ։
«Եթե համապատասխան ծրագրով տեսնում ենք որևէ կառուցապատողի մոտ նորմայի սահմաններից շեղում է գրանցվել, ապա անմիջապես այցելում ենք շինհրապարակ և համապատասխան միջոցառումներ իրականացնում»,-նշեց նա։

Նմանատիպ նյութեր
1720 դիտում
14:00 29-03-2022
Քաղաքաշինական իրավախախտում կատարողը տուգանվել է 300 հազար դրամով
4625 դիտում
20:46 17-11-2016
Թեհրանում դպրոցներն ու բուհերը փակվել են օդի աղտոտվածության պատճառով
Այս բաժնից
1129 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
754 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին