ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Դոլմաբահչեի պալատ
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Դոլմաբահչե պալատ, որտեղ տեղի կունենան կողմերի բանակցությունները, հայտնում է tass.ru-ն։
Ավելի վաղ Դոլմաբահչե ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչ երկկողմ բանակցությունները տեղի կունենա կարճատև եռակողմ հանդիպում։
Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը օգուտ կբերի բանակցային գործընթացին։
Էրդողանն ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խորապես տխրեցնում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։