19277 դիտում
10:39 29-03-2022
«Նախարարությունը մեզ շնչահեղձ է անում»․ նոր օրենքը՝ պատուհաս տնտեսվարողների գլխին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 15-ից ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվել է: Առողջապահության նախարարության որոշումը ոչ միայն ծխողների, այլ նաեւ տնտեսվարողների մոտ է դժգոհության մեծ ալիք բարձրացրել: «Ժողովուրդ» օրաթերթը, շրջայց կատարելով երեւանյան մի շարք սրճարաններ ու ռեստորաններ, որոնք մշտապես ու օրվա տարբեր ժամերի լեփ-լեցուն են լինում, արձանագրեց, որ վերոնշյալ օրենքից հետո դրանք հիմնականում կիսադատարկ էին: Սրճարանների, ռեստորանների անգամ հիմնական (մի քանի տարվա) հաճախորդները հրաժարվում են այցելել այնպիսի վայր, որտեղ մի բաժակ սուրճը մի գլանակ ծխախոտի հետ «վայելել» չեն կարող:
«Մոտ 80 տոկոսով պակասել է հաճախորդների թիվը, հետեւաբար՝ այդքան անգամ նաեւ շրջանառությունը: Նախարարությունը, որ իբրեւ թե մարդկանց առողջության մասին է մտածում, այժմ մեզ շնչահեղձ է անում: Այսպես երկար աշխատել պարզապես հնարավոր չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց սրճարաններից մեկի ղեկավարը: Առողջապահության նախարարության ընդունած հերթական օրենքը, փաստորեն, այժմ էլ տնտեսվարողների գլխին է պատուհաս դարձել, որոնք չգիտեն՝ օր օրի նվազող հաճախորդների սիրտն ինչպես շահել: Մեզ հետ զրույցում որոշ ռեստորանատերեր նշեցին, որ պատրաստվում են ինչ-ինչ քայլերի դիմել, օրենքի վերանայման պահանջով գուցե անգամ փողոց դուրս գան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2220 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»