211652_close_icon

Մեկնարկել է մարզչական C կարգի արտոնագրի դասընթացը

views-count1599 դիտում article-date 22:06 28-03-2022

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում մեկնարկել է ՈՒԵՖԱ/ՀՖՖ ֆուտբոլի մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի առաջին մոդուլը, որին մասնակցում են թվով 31 ապագա մարզիչներ:

Դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 6 մոդուլներից: Դասընթացի ընթացքում կդասախոսեն և ապագա մարզիչների հետ իրենց փորձով ու գիտելիքներով կկիսվեն ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված հրահանգիչների դասընթացի շրջանակներում վերապատրաստում անցած և ՀՖՖ մարզչական տարբեր կատեգորիաների դասընթացներում ներգրավված հայ մարզիչները:

Նմանատիպ նյութեր