211652_close_icon
views-count1642 դիտում article-date 19:43 03-07-2019

42-ից 28-ը. Ավարտվեց ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ամփոփվեցին ՀՖՖ մարզչական ներածական (C) դասընթացի արդյունքները։ 42 մասնակցից (նույն թվում՝ 20 կին) պատվոգիր ստացավ 28-ը։ Մյուսներն ունեն քննությունները վերահանձնելու իրավունք։ Գործնական և տեսական դասերը կայացան երկու փուլով՝ մայիսի 2-ից 5-ը և հունիսի 24-ից 30-ը։ Դասընթացում փոխանցվեցին նախնական գիտելիքներ։ Ներածական դիպլոմի առկայությամբ մասնակիցները «B» կարգի դասընթացին դիմելու իրավունք ստացան։ Դիպլոմները շնորհեցին ՀՖՖ տեխնիկական տնօրեն, դասընթացի ղեկավար Խինես Մելենդեսը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր