211652_close_icon
views-count5317 դիտում article-date 14:55 28-03-2022

Երեւանում ավտոբուսի վարորդները ևս առողջապահական ապահովագրության հնարավորություն կունենան

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները ևս առողջապահական ապահովագրության հնարավորություն կունենան: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 28-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր:

Բացի այդ, զեկուցվել է, որ սուբսիդիոն պայմանագրերի համաձայն` մեկնարկել է Նուբարաշեն վարչական շրջանի չլուսավորվող փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցումը: Գործընթացն իրականացվում է նաև Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում:

Նմանատիպ նյութեր