211652_close_icon
views-count1959 դիտում article-date 15:08 28-03-2022

Հնդկաստանում երկօրյա համազգային գործադուլ Է սկսվել

Մարտի 28-ին Հնդկաստանում համազգային երկօրյա գործադուլ Է սկսվել մի շարաք խոշոր արհմիութենական միավոումների կոչով: Ինչպես լրագրողներին հայտնել Է Արհմիությունների համահնդկական կոնգրեսի գլխավոր քարտուղար Ամարջիթ Քաուրը, ակցիային կարող Է մասնակցել շուրջ 200 միլիոն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ակնկալում ենք ավելի քան 200 միլիոն աշխատողների մասնակցություն, զանգվածային մոբիլիզացում ամբողջ երկրում մարտի 28-ին եւ 29-ին գործադուլի ժամանակ՝ ի նշան բողոքի կառավարության քաղաքականության դեմ»,- մարտի 28-ին մեջբերում Է Քաուրի խոսքը Press Trust of India լրատվական գործակալարությունը: Գործադուլը կարող Է վերաբերել փոստի, հասարակական տրանսպորտի, հեռահաղորդակցական ճյուղի, Էներգետիկայի, նավթի, մետաղագործության բնագավառների աշխատանքին: Բանկային ծառայողերի արհմիությունները նույնպես հայտարարել են, որ կպաշտպանեն գործադուլը:

Արհմիությոնների պահանջները ներառում են այլ բաների թվում հրաժարում մի շարք պետական ձեռնարկությունների մասնավորեցումից, աշխատավարձի բարձրացում, եկամուտների «արդարացի բաշխում», հավասար իրավունքներ պարտավորագրով վարձված բանվորների համար եւ մի շարք այլ պահանջներ: Արհմիությունները քաղաքացիներին կոչ են անում ըմբռնումով վերաբերվել գործադուլի առաջացրած սահմանափակումներին եւ նշում են, որ մատի 28-ին եւ 29-ին երկրում կարող են լինել ընդհատումներ տրանսպորտային հաղորդակցության եւ բանկոմատների աշխատանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր