Գերմանիայի խոշորագույն Lufthansa ավիաընկերության օդաչուները երկօրյա գործադուլ են հայտարարել, ինչի արդյունքում ավիաընկերությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել 1450 չվերթ:
Օդաչուները բողոքում են կազմակերպության կենսաթոշակային նոր քաղաքականության դեմ: Մինչ այժմ 55 տարին լրացած օդաչուներին թույլատրվում Էր դադարեցնել աշխատանքը և մինչև կենշաթոշակային տարիքը՝ 60 տարեկանը, նրանք ստանում էին աշխատավարձի 60 տոկոսը: Սակայն այժմ Lufthansa-ի ղեկավարությունը պահանջում է, որ օդաչուները ավելի ուշ անցնեն վճարովի թոշակի:
Ի դեպ, կես տարվա ընթացքում սա արդեն 8-րդ գործադուլն էր:
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/52564]armeniatv.am[/url]