211652_close_icon
views-count78805 դիտում article-date 20:01 26-03-2022

Մարտի 24-ին Փառուխի անվանումը փոխվեց խաղաղապահ առաքելության «քարտեզում»․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ռուսաստանի ՊՆ-ի կայքում ամենօրյա ռեժիմով, ներկայացվում են Արցախում խաղաղապահ առաքելության գոտու «իրադրության քարտեզներ»: Փարուխ գյուղը «քարտեզում» հայտնվեց մարտի 9-ին: Մինչ այդ Փարուխը նշված չէր «քարտեզ»-ի վրա: Ընդ որում, մարտի 9-ին նույն քարտեզի Փարուխի հատվածում նշվեց նաև, որ այդ տարածքում է գտնվում «патруль РМК»-ն: Դրանից բացի՝ մարտի 9-ի «քարտեզ»-ից անզեն աչքով պարզ երևում էր, որ Փարուխը «սահմանից» որոշակի հեռավորության վրա է գտնվում:

Մարտի 10-ից «քարտեզ»-ի վրա հայտնվեց Խրամորթը, իսկ մարտի 12-ից սկսած, Փարուխի՝ «սահմանից» նախկինում եղած հեռավորությունն աստիճանաբար սկսեց պակասել և արդեն մարտի 14-ին Փարուխը հայտնվեց հենց «սահմանի» վրա: Վերջին «քարտեզ»-ը հրապարակվել է մարտի 24-ին: Հենց այդ օրը «քարտեզ»-ի վրա փոխվեց Փարուխի անվանումը: Նախկինում գրում էին «Фарух», իսկ այդ օրը՝ «Фурух»: Այդ հատվածում, ըստ «քարտեզ»-ի մարտի 9-ից շրջող «патруль РМК»-ն շարունակում էր շրջել մինչև մարտի 24-ը: Մարտի 24-ից հետո «քարտեզ» չի հրապարակվել:

Ինչու՞ եմ այս ամենն ասում: Որովհետև, Ռուսաստանի ՊՆ-ի կայքի քարտեզներից շատ ավելի ես իմանում, քան հայաստանյան իշխանություններից, խորհրդարանական «ընդդիմությունից», «արտախորհրդարանական» եսիմինչից և նմանօրինակ մնացածներից: Սրանք բոլորը սինքրոն փոխազդեցության մեջ են և չեն հասկանում, որ դրա հայտնաբերումն այդքան էլ դժվար չէ: Այնպես, ինչպես «Фарух»-ի և «Фурух»-ի տարբերությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր