Պուտինը ստորագրել է Ուկրաինայում գործողության մասնակիցների համար կարգավիճակի մասին օրենք
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որով մարտական վետերանի կարգավիճակ է շնորհվում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը:
Օրենքը սահմանում է զինվորական անձնակազմի, այդ թվում՝ այն իրավապահ և անվտանգության մարմինների աշխատակիցների համար վետերանի և ռազմական գործողությունների հաշմանդամի կարգավիճակ, ովքեր առաջադրանքներ են կատարում Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում:
Նշվում է, սակայն, որ նախաձեռնության իրականացումը կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում դաշնային բյուջեից, որը, ըստ պաշտպանության նախարարության նախնական գնահատականների՝ 2022 թվականին կկազմի մոտ 5 մլրդ ռուբլի: