1099 դիտում
19:52 13-07-2024
Պուտինը արտերկիր չարտոնված ուղևորման դեպքում պատգամավորական մանդատից զրկելու մասին օրենք է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել պատգամավորների և սենատորների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ արտերկիր չարտոնված մեկնելու դեպքում։ «Коммерсантъ»-ը գրում է, որ նախքան այս օրինագիծը Ռուսաստանում արտասահման մեկնող խորհրդարանականների ծանուցման ընթացակարգ էր գործում։
Օրենքը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա է ներկայացվել հունիսի վերջին։ Այն վերջնականապես ընդունվեց հուլիսի 4-ին։ Դաշնային օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
Ըստ նոր օրենքի՝ պատգամավորներն ու սենատորները պարտավոր են արտերկիր ծրագրված ուղևորությունների մասին նախապես ծանուցել և ստանալ իրենց պալատի ղեկավարության հավանությունը։ Նշվում է, որ չհամաձայնեցված մեկնումը Ռուսաստանից սպառնում է խորհրդարանականներին մանդատից զրկմամբ։
Նման դեպքում պատգամավորի լիազորությունները խորհրդարանի համապատասխան պալատի նախաձեռնությամբ վաղաժամկետ կդադարեցվեն։ Միաժամանակ հստակեցվում է, որ նորամուծությունը պատգամավորական գործուղումների վրա չի տարածվում։
Օրինագիծը նախաձեռնել են սենատոր Վյաչեսլավ Տիմչենկոն և պատգամավորներ Օլեգ Մորոզովը, Վասիլի Պիսկարյովը և Վիկտոր Պինսկին (բոլորը «Եդինայա Ռոսիայից»): Փոփոխություններ են կատարվում «ՌԴ սենատորի կարգավիճակի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքում։ Նման քայլը բացատրվել է Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների առաջացմամբ՝ հատուկ ռազմական գործողության, պատժամիջոցների միջոցով ճնշման և օտարերկրյա հետախուզական ծառայությունների աշխատանքի համատեքստում։

Նմանատիպ նյութեր
8247 դիտում
14:19 04-05-2016
Պուտինը հրաման է ստորագրել աշխատանքի չներկայացող պատգամավորներին մանդատից զրկելու մասին
1016 դիտում
14:07 07-06-2019
Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Թուխիկյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու արձանագրությունը
2496 դիտում
15:39 10-03-2015
Պուտինը ՌԴ և ՀՀ քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ պարզեցման կարգի մասին օրենք է ստորագրել
Այս բաժնից
826 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
943 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
844 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը