211652_close_icon
views-count2703 դիտում article-date 09:22 25-03-2022

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի
տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան, Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Իջևանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր