211652_close_icon
views-count55381 դիտում article-date 19:40 24-03-2022

Ադրբեջանցիները գրավել են Արցախի Փառուխ գյուղը, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․ համայնքապետ․ factor.am

Ռուս խաղաղապահներն այժմ բանակցում են գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը։

«Չենք կարողանում մոտենալ գյուղին, որ հասկանանաք՝ ինչ է կատարվում, գյուղից 3-4 կմ հեռավորության վրա ենք։ Միայն գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են»,- մանրամասնեց Միքայելյանը։ Նա ասաց, որ չգիտի՝ ադրբեջանցիները առաջ են շարժվում, թե ոչ։

Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք ու երեխաները ևս տարհանվել են։ Խրամորթի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը մեզ հետ հեռախոսազրույցում միայն ասաց՝ «Վիճակն էն չի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր