211652_close_icon
views-count295 դիտում article-date 22:10 07-04-2026

Ալեն Սիմոնյանը ընտրողաբար է ներկայացրել ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը․ Factor.am

Ազգային ժողովի դիմաց այսօրվա ակցիայի ժամանակ Factor TV-ի նկարահանած տեսանյութը և կարճ հարցումներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հատվածական։ Այս մասին գրում է Factor.am-ը։

Մոնտաժված տեսանյութում Սիմոնյանը թողել է միայն այն քաղաքացիների խոսքերը, որոնք հրաժարվել են պատասխանել հարցերին կամ ասել են, թե չեն մասնակցում ակցիային։
Տեսանյութի ամբողջական տարբերակում երևում է, որ Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի հարցերին պատասխանելիս հավաքվածներից մի քանիսը, այնուամենայնիվ, պատասխանում են ակցիայի մասին հարցերին, ներկայացնում են իրենց պահանջները։

Սակայն նրանց մասնակցությամբ հատվածները կտրվել-հանվել են Ալեն Սիմոնյանի հրապարակած տարբերակից։ Փաստերի այսպիսի ներկայացումն ընդունված է անվանել Cherry picking, երբ ընտրվում ու ներկայացվում են միայն այն փաստարկները, պնդումները, որոնք ձեռնտու և շահավետ են մի կողմին, այս դեպքում՝ Ալեն Սիմոնյանին։ ԱԺ նախագահից բացի, տեսանյութի կտրված-մոնտաժված տարբերակներ են հրապարակել նաև ՔՊ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Արուսյակ Ջուլհակյանը։ ՔՊ ներկայացուցիչներն այս հրապարակումները կատարել են առանց հղման և Factor TV-ի խմբագրության համաձայնության։

Նմանատիպ նյութեր