211652_close_icon
views-count70070 դիտում article-date 21:27 23-03-2022

Արտառոց դեպք Ստեփանավանի բժշկական կենտրոնում. տղամարդը ինքնավնասում է կատարել այնտեղ, բժիշկներն էլ նրան մեղադրում են 30 րոպե իրենց հասցեին հայհոյանքներ հնչեցնելու, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 21-ին «Ստեփանավան» բժշկական կենտրոնում տեղի ունեցած խուլիգանության փաստով:

Այդ օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը տեղեկություններ է ստացել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, «Ստեփանավան» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արմեն Պողոսյանին, նույն բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր  Մելինե Սաքանյանին, Լոռու մարզի բնակիչ, նշված բժշկական կենտրոնում փորձաշրջան անցնող Վարդուհի Գիշյանին, նշված բժշկական կենտրոնի վիրակապարանի բուժքույր Սուսաննա Եղիազարյանին, Ստեփանավանի բնակիչ, ընդունարանի մայրապետ Նարինե Թամարյանին, Լոռու մարզի բնակիչ նշված բժշկական կենտրոնում փորձաշրջան անցնող Լիլիթ Չիպլիյանին և նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ Հայկ Խաչատրյանին  աշխատանքի վայրում խոչընդոտել է, չթողնելով իրենց մասնագիտական աշխատանքը կատարեն Լոռու մարզի բնակիչ, Գագիկ Գյոզալյանը, ով ալկոհոլի ազդեցության տակ իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, ցուցաբերել է ագրեսիվ պահվածք, մոտ 30 րոպե  անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք է  դրսևորել  բուժաշխատողների նկատմամբ, խանգարել բուժաշխատողների բնականոն աշխատանքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Գյոզալյանը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ցնորա-զառանցանքային համախտանիշ, խրոնիկ ալկոհոլիզմ 2-րդ աստիճան» ախտորոշմամբ, իսկ այդ օրը «Ստեփանավան» բժշկական կենտրոնում բժիշկների ներկայությամբ ինքնավնասում է կատարել:

Այդ մասին ոստիկաններին հայտնել են նշված բժշկական կենտրոնից:

Գ. Գյոզալյանը  ոստիկանության Ստեփանավանի բաժնից  բաց է թողնվել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր