211652_close_icon

Արցախի հարցը փակված չէ․ Հայաստանի պատվիրակները՝ ադրբեջանցիներին

views-count2456 դիտում article-date 15:46 23-03-2022
Քիչ առաջ ԵԽ կոնգրեսը ի գիտություն ընդունեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները. Շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրեցին ադրբեջանցի պատվիրակների դժգոհությունը։ Այս մասին Faxcebook-ի իր էջում գրել է ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամբողջ այս ընթացքում, մտաբերում էի այն ընդդիմադիրների ելույթները, որոնք փորձում են հանրությանը համոզել, թե ՀՀ պաշտոնական դիրքորոշումը այլևս չի ներառում Արցախի շահերի պաշտպանության հարցը։ Հայաստանյան պատվիրակներս խոսելով ՏԻՄ ընտրություններից արձագանքեցինք նաև ադրբեջանցի պատվիրակի ելույթին, պնդելով, որ զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է և որ Արցախի հարցը փակված չէ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր