211652_close_icon
views-count10020 դիտում article-date 19:18 22-03-2022

ՌԴ զորքերի ներխուժումից հետո երկիրը գոյության շեմին է. Զելենսկի

Tert.am-ը գրում է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով ելույթ է ունեցել  Իտալիայի խորհրդարանում՝ հայտարարելով, որ «ՌԴ զորքերի ներխուժումից հետո երկիրը գոյության շեմին է»:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նա իտալացի պատգամավորներին խնդրել է նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության դեմ՝ ընդգծելով, որ միայն Կրեմլի վրա ճնշումն ավելացնելու դեպքում է հնարավոր դիմանալ հարձակմանը:

«Ռուսական զորքերի համար Ուկրաինան Եվրոպայի դարպասն է, ուր նրանք ցանկանում են ներխուժել: Բայց բարբարոսությանը չպետք է թույլ տրվի ներս անցնել: Մենք գոյատևման շեմին ենք»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Նմանատիպ նյութեր