211652_close_icon
views-count7664 դիտում article-date 16:21 22-03-2022

Հայաստանում կալանվել է ռուսական ավիաընկերության օդանավ. ՌԴ տրանսպորտի նախարար

Արտասահմանում հակառուսական պատժամիջոցների պատճառով ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 օդանավ է կալանվել; Այդ մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։

«Մենք երկրում ունեինք 1367 օդանավ, կորցրինք 78 օդանավ, դրանք կալանվեցին թռիչքի ժամանակ»,-ասել է նա։

Վերջինիս խոսքով՝ օդանավերը կալանվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում։

Նմանատիպ նյութեր