211652_close_icon
views-count4577 դիտում article-date 10:12 07-12-2020

Նյու Յորքում Ռուսաստանից ժամանած ինքնաթիռ է կալանվել

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանի անվտանգության ծառայությունն ազդանշան է ստացել Մոսկվայից ժամանած ինքնաթիռի ականապատված լինելու մասին: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.foxnews.com/us/bomb-threat-forces-passenger-plane-from-russia-to-evacuate-at-jfk]Fox News[/url] հեռուստաալիքը` հղում անելով օդանավակայանի ոստիկանությանը: Մոսկվայից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղի ժամանակով մոտ 15: 45-ին (Երևանի ժամանակով 00:45): Վայրէջքից հետո ինքնաթիռը տարհանվել է, այնուհետև ոստիկանություն մտել է ինքնաթիռ: Օդանավում եղել է շուրջ 250 ուղևոր: Օդանավակայանի մամուլի ծառայությունը Twitter-ում հայտնել է, որ այն չի փակվել ռուսական ինքնաթիռում առկա սպառնալիքի պատճառով: Մեկնումներն ու ժամանումները շարունակվել են ըստ ժամանակացույցի:

Նմանատիպ նյութեր