2790 դիտում
21:16 27-03-2014
Սկանդալ ՊՀԹ-ում` կրքերը չեն հանդարտվում. ո՞վ է մեղավոր` աշակերտնե՞րը, թե՞ դերասանները.տեսանյութ
Ի՞նչ է կատարվել Պատանի հանդիսատեսի թատրոնում «Արտիստը» ներկայացման ժամանակ ու ի՞նչից է ծագել սկանդալը: Նախապատմությունը սա է` բեմում խաղացել են, դահլիճում` աղմկել, խոսքը դարձել է վիրավորանք, գործը հասել է ծեծկռտուքի: Սա ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների: Սկանդալի կիզակետում գտնվող 114 դպրոցի տնօրենն է `Ռուզան Կոստանյանը: Մեկ սենյակում հավաքել է ներկայացմանը ներկա բոլոր ուսուցիչներին ու աշակերտներին: Բոլորը միաբերան պնդում են` տուժող կողմը հենց իրենք են:
ՊՀԹ-ում «Արտիստը» թողած, աշակերտների` դահլիճում ցույց տված ներկայացումն են քննարկում: Տնօրեն- դերասան- հսկիչ` մեկ մարդու նման հայտարարում են` իրենք չեն վիրավորել, իրենք վիրավորված են:
Թատրոնն ու դպրոցը համակարծիք են մի հարցում` ծեծկռտուք չի եղել: Բայց երեխաների աղմուկը նույնիսկ բեմում կանգնած դերասաններին է շեղել: Ներկայացման մասնակից դերասաններն են վստահեցնում: Ոչ մի աղմուկ, նույնիսկ մեկ հեռախոս միացված չի եղել, աշակերտներն են էլ իրենց հերթին են պնդում` նույնիսկ այնքան ուշադիր են նայել ներկայացումը, որ դերասանների սխալն են գտել ու բղավել:
Տպավորություն է, որ այս պատմությունը դեռ շարունակություն է ունենալու: Կողմերը չեն հանդարտվում, անընդհատ մեղադրանք միմյանց հասցեին ու երկու ճշմարտություն` տարբեր մեկնաբանություններով:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25008]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8600 դիտում
09:53 01-11-2014
«Կոշ»-ում կրքերը չեն հանդարտվում. Ժողովուրդ
9134 դիտում
10:21 03-07-2018
ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում․ բեկումնային որոշում է սպասվում հուլիսի 10-ին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
763 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
856 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
700 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը